«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Նա պարտք ու պարտավորություն ունի, որը չի կարող չկատարել

Նա պարտք ու պարտավորություն ունի, որը չի կարող չկատարել
04.06.2023 | 21:30

Հայաստանը, ի դեմս իր ղեկավարի, ռազմավար է դարձել Թուրքիայի ու Ադրբեջանի համար։

Թուրքիայի նախագահի երդմանը լայն բացված բերանով մասնակցելը խորացնում է ողջամիտ կասկածները 44-օրյա պատերազմի դավադիր բնույթի թեմայով։ Դա նաև հուշում է, որ նա պարտք ու պարտավորություն ունի, որը չի կարող չկատարել։ Նրան անընդհատ անում են առաջարկներ, որոնցից նա չի կարող հրաժարվել։

Ի դեպ, ռազմավարի անունը, որպես կանոն, չեն տալիս։ Նա հյուրերի շարքում միայն ֆիզիկապես է ներկա գտնվում։ Նրան միայն ցուցադրության համար են օգտագործում։

«Թավշյա» վարագույրն այլևս լայն բացված է։ Պատերազմը, փաստորեն, հանուն ոչնչի չէր։ Այլ հարց է, որ այդ «ինչի» դիմաց հազարավորները զոհվեցին։ Այդ «ինչի» չափն ու ձևը միայն «հերձումից» հետո կպարզվի։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2334

Մեկնաբանություններ